Պարեկը ծառայողական ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը, կա վիրավոր. վթարային իրավիճակ ստեղծած վարորդը փախել է

 Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։15-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հաշվեկշռում հաշվառված Skoda Octavia մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե էլեկտրասյանն ու հայտնվել մայթին և բախվել շինության պատին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ով աշխատում է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկները, վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։  Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից պարեկային ծառայության ավտոմեքենային և մի քանի ավտոմեքենաների համար վթարային իրավիճակ ստեղծելը, ով այնուհետև դիմել է փախուստի։  

 

Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորի ինքնությունը և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքացիների հայտնած ու փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդի ինքնությունը ճշտելու ու մեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ 

 

Քաղաքականություն