Իսրայելի հարվածից հետո Դամասկոսի օդանավակայանի թռիչքուղին շարքից հանվել է

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդանավակայանի թռիչքավայրէջքային ուղին և լուսավորման համակարգը շարքից դուրս են եկել իսրայելական ռազմաօդային ուժերի հասցրած ավիահարվածից հետո: Տերմինալներից մեկի շենքը վնասվել է: Այս մասին հայտնում է Սիրիայի տրանսպորտի նախարարությունը, փոխանցում է RIA Novosti-ն: 

Ուրբաթ առավոտյան Սիրիայի ՊՆ-ն հայտնել էր, որ Իսրայելը հրթիռներ է արձակել Դամասկոսի հարավի մի շարք օբյեկտների ուղղությամբ: 

ՀՕՊ ուժերը խոցել են հրթիռների մեծ մասը: Իսրայելական հարձակման հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է տուժել: Միջազգային օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքները դադարեցվել են: ՌԴ ԱԳՆ-ը վճռականորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները: 


 

Քաղաքականություն

Պատահարներ