Խոշոր ավտովթար՝ Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Audi-ն ու Opel-ը, կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Մաշտոցի պողոտայի Հաղթանակ կամրջի և Արգիշտի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Դավիթ Հ-ի վարած Audi մակնիշի և 31-ամյա Արտակ Ն-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։  

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ, 69-ամյա Ա. Ա-ն և 65-ամյա Հ. Գ-ն և Audi -ի վարորդ Դավիթ Հ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։  

 

Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Քաղաքականություն