Լոռու մարզում հավկիթից մեծ չափերով կարկուտ է տեղացել․

Լոռու մարզի Ուռուտ գյուղում հունիսի 10-ին մոտ 25 րոպե կարկուտ է տեղացել, որը վերջին երկու ամսում հինգերորդն է եղել գյուղում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմել է գյուղի բնակչուհին, որի խնդրանքով իր անունը չենք հրապարակի:

 

«Նախորդ կարկուտները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել էին գյուղացու աշխատանքը: Վերջին տեղացած կարկուտի չափերն աննախադեպ մեծ էին`հավկիթի մեծության, նույնիսկ՝ ավելի խոշոր։ Տնամերձ հողամասերում վնասված է ամեն ինչ, արդեն 4-րդ անգամն էինք սածիլներ գնում: Սարսափելի վիճակում են պտղատու ծառերը` բալենի, խնձորենի, տանձենի, որոշները նույնիսկ չորացել են։ Ընկուզենիների մի մասը ցրտահարվել է, մյուսները` կարկտահարվել են, պնդուկի ամբողջը ծաղիկը, տերևները ծառերի տակ են հայտնվել»,- պատմել է բնակչուհին։

 

 

Քաղաքականություն