Վրաստանում խոշոր գործարար է սպանվել

Այսօր երեկոյան սպանվել է վրացի հայտնի գործարար Լևան Կաչարավան: Այս մասին հաղորդել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը: 

«Մթավարի արխի» հեռուստաալիքի տվյալներով՝ գործարարը գնդակահարվել է իր ավտոմեքենայի մեջ: Ինչպես հաղորդվում է,  նախապես հայտնի է, որ նրա վրա արձակվել է մոտ 20 փամփուշտ։ 

Կաչարավան Silk Road Group ներդրումային ընկերության հիմնադիրներից է, նրան է պատկանում Վրաստանում ֆիքսված կապի, մալուխային հեռուստատեսության, լայնաշերտ հասանելիության եւ IPTV Silknet խոշորագույն պրովայդերը, ինչպես նաեւ Geocell բջջային կապի վրացական ցանցը: Գործարարին այլ ոլորտներում մի շարք նախագծեր են պատկանել։

Քաղաքականություն