Դանակի բազմաթիվ հարվածներ․ մահացած են գտել հայտնի գործարարին և նրա կնոջը․ Ռուսաստան

Մոսկովյան շրջանում մահացած են գտել աբխազ գործարար Եվգենի Պալանտին և նրա կնոջը։

Ամուսինների դիերը ժամը 17:30-ի սահմաններում հայտնաբերել է նրանց դուստրը իրենց բնակարաններից մեկում։ Տղամարդ մարմնին դանակի բազմաթիվ հարվածների տեղեր են հայտնաբերել, կինը՝ կրծքավանդակի շրջանում, պարանոցի և ձախ ձեռքի կտրած վերք։ Բնակարանի դուռը ներսից կողպված է եղել։ 

 

Ինչպես նշում է SHot-ը, Եվգենի Պալանտը հայտնի բարերար է և աբխազական A-Mobile բջջային օպերատորի համասեփականատեր։ Նա նաև ամուր բաժնեմաս ուներ «Ինստալսայթ» ՍՊԸ-ում, որը ծառայություններ է մատուցում կապի համակարգերի ստեղծման և սպասարկման համար։

 

Бизнесмен Евгений Палант обнаружен мертвым в доме в Подмосковье:  Яндекс.Новости

Քաղաքականություն