Զոհված զինծառայողների ծնողները փողոց են փակել

44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը։ Նրանք շարունակում են պահանջել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։

 

«Մոտ օրերս լրանում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավորման ժամկետը, և մենք ուզում ենք նրան վերջին շանս տալ փրկելու իր և իր ընտանիքի պատիվը»,–ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյան։

 

Ոստիկանները ծնողներին հորդորեցին դուրս գալ երթևեկելի գոտուց ու բացել ճանապարհը։ Քիչ անց ծնողները բացեցին ճանապարհը։

«Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը վաղը մեկնում է Բրյուսել՝ հանդիպման։ Բայց նա չպետք է ներկայացնի հայ ժողովրդին, նա դրա իրավունքը չունի։ Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազը կանխի նրա գործողությունները, այն էլ՝ որքան հնարավոր է շուտ»,- ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալյանը։

Նրա խոսքով՝ վաղը վարչապետը ինչ-որ այլ փաստաթուղթ կստորագրի, որի հետևանքով «կսկսենք Հայաստանից տարածքները տալ»։

Քաղաքականություն