Ադրբեջանական կողմը ունի 50 զոհ. մանրամասներ

Ադրբեջանի ՊՆ-մ հաղորդում է իր 50 զինծառայողների զոհվելու մասին: Համապատասխան հաղորդագրությունը տարածվել է տեղի լրատվամիջոցներում:

 

Հաղորդագրության համաձայն՝ զոհվածներից 42-ը զինծառայողներ են, 8-ը՝ սահմանապահներ:

 

Հիշեցնենք, որ կեսգիշերից սկսած Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Կան զոհեր ու վիրավորներ:

Քաղաքականություն