Գորիսում լսվում են հրետակոծության ձայները. լարված է Սև լճի հատվածում

Սյունիքում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

 

Գորիսիս փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ Գորիսում այս պահին լսվում են թշնամու հրետակոծությունների ձայները, իրավիճակը լարված է հատկապես Սև Լճի հատվածում:

Լրատվամիջոցի հետ զրույցում Գորիսի փոխհամայնքապետը նշել է, որ թշնամին թիրախավորում է խաղաղ բնակչությանը և քաղաքացիական օբյեկտները, հրետակոծությունների արդյունքում Վերիշենում և Ակներում 4 բնակելի տներ են վնասվել: Բնակչության շրջանում տուժածների և զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան:

Իրինա Յոլյանը հայտնել է, որ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ջոկատ է կազմել և հենց երեկ մեկնել է սահման:

Քաղաքականություն