ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Թուրք, դավաճան, անասուն»․ քաղաքացին ջուր լցրեց Հովիկ Աղազարյանի վրա

Քիչ առաջ միջադեպ է գրանցվել քաղաքացիների և ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև։ 

 

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները բողոքի ցույցի են դուրս եկել Հայաստանի խորհրդարանի մոտ։  Նրանք պատգամավորներից պահանջում են անհապաղ արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին եւ սկսել վարչապետ Փաշինյանի իմփիչմենթի ընթացակարգը։ 


Երբ Աղազարյանը դուր է եկել ԱԺ շենքից քաղաքացիները նրան տեսնելով վանկարկել են «թուրք, դավաճան, անասուն», որից հետո քաղաքացիներից մեկը ջուր է լցրել նրա վրա։ 

 

«Դուք մեր ազգը կործանեցիք։ Մենք իրավունք ունենք ձեզ հետ ոնց ուզենք, խոսենք»,- դիմելով Հովիկ Աղազարյանին ասաց ծնողներից մեկը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքականություն