ՀՀ-ում ԿԽՄԿ-ն՝ Բաքվի հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության հայտարարության մասին

Ինչպես արդեն հայտնել էինք Բաքվից հնչեց  հայտարարություն,  որ իրենք պատրաստ են միակողմանի կարգով Երևանին հանձնել մինչև 100 հայ զինծառայողների դիերը՝ նշելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն տեղեկացված է իրենց մտադրության մասին:

 

Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման  ծրագրի ղեկավար Զառա Ամատունու հետ՝ հասկանալու, թե ինչ տեղեկություններ կան և ՀՀ-ում ԿԽՄԿ-ն նշված հարցի վերաբերյալ ծանուցում ստացել է։ 

 

Ամատունին հայտնեց, որ Բաքվի իշխանությունները տեղեկացրել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակողմանիորեն հայկական կողմին հայ զինվորների դիերը հանձնելու պատրաստակամության մասին։ 

 

«Գործընթացի շարունակությունը կախված է կողմերի իշխանությունների պայմանավորվածությունից, որը կարող է միջնորդի միջոցով ձեռք բերվել կամ այլ ձեւաչափով։ Մենք պատրաստակամ ենք հանդես գալ որպես մարդասիրական միջնորդ, բայց դրա համար կողմերի համաձայնությունն է պետք։ Այսինքն՝ իրենք դրա մասին կարող են տեղեկացնել, բայց այդ գործողությունը կատարել ուղղակիորեն՝ առանց միջնորդի։

Մեր կազմակերպությունը՝ Երեւանի եւ Բաքվի պատվիրակություններով հանդերձ պատրաստակամ է ընդգրկվել եւ աջակցել նմանատիպ մարդասիրական գործողության։ Այս եւ այլ մարդասիրական հարցերով մենք Հայաստանի իշխանությունների հետ երկխոսության մեջ ենք»,– ասաց Ամատունին։ 

Քաղաքականություն

Պատահարներ