ՈՒՂԻՂ․ Մեզ համար կարևոր է այս ծանրագույն շրջանում տիկին Փելոսիի այցը Հայաստան․ Սիմոնյան-Փելոսի ասուլիսը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդել է Սիմոնյան-Փելոսի առանձնազրույցը: Զրուցակիցներն այնուհետեւ միացել են ընդլայնված կազմով քննարկմանը: 

 

Այս րոպեներին  Ալեն Սիմոնյանը եւ Նենսի Փելոսին լրատվամիջոցների համար հայտարարությամբ են հանդես գալիս։ 
 

Նշենք, որ Նենսի Փելոսիի յութուբյան ալիքում Ալեն Սիմոնյանի հետ սպասվող համատեղ ասուլիսի հեռարձակման նկարագրության բաժնում գրված է. 

 

«Միացեք խոսնակ Ալեն Սիմոնյանի, Ֆրենկ Փալոնի, Ջեքի Սփիերի, Աննա Էշոյի և իմ՝ Հայաստանում հայ-ամերիկյան հարաբերությունների և 

Ադրբեջանի կողմից անօրինական և մահացու հարձակման հետ կապված Ամերիկայի կողմից Հայաստանին աջակցության վերաբերյալ մեր երկկողմ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսին»:

Քաղաքականություն

Պատահարներ