Այսօր Երևան է ժամանում Եվրոպական միության դիտորդների նախնական խումբը․ Տոյվո Կլաար

Այսօր Երևան կժամանի ԵՄ դիտորդների նախնական խումբը: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Այսօր ԵՄ դիտորդական նախնական խումբը ժամանում է Երևան: ԵՄ անդամ 27 երկրներն արագ են գործել` Հայաստանի խնդրանքին արձագանքելու համար: ԵՄ դիտորդների տեղակայման նպատակն է դիտարկել իրավիճակը և աջակցել Հայաստանի և Ադրբեջան հարաբերությունների կայունացմանը»-նշել է Կլաարը` գրառման մեջ: 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ որոշումն ընդունվել է, ԵՄ առաքելությունը կգա Հայաստան։ 

Քաղաքականություն

Պատահարներ