«Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս». Փաշինյանը` Աստանայում

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը մինչ այժմ խոչընդոտում է վերջին ագրեսիայի ժամանակ զոհվածների դիերի դուրսբերմանը, իսկ մեր մի քանի տղաների աճյունները շարունակում են գտնվել միջդիրքային գոտիներում, որոնք գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում։ 

 

«Պայմանավորվածություն կա կազմակերպել դիերի դուրսբերումը մոտ օրերս։ Հուսով եմ, որ այս պայմանավորվածությունը կկատարվի»,-հավելել է ՀՀ վարչապետը:

 

Հիշեցնենք՝ այսօր Աստանայում անցկացվում է ԱՊՀ գագաթնաժողովը։ 

Քաղաքականություն

Պատահարներ