Զելենսկին Իլոն Մասկին հրավիրել է Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկացի գործարար Իլոն Մասկին հրավիրել է 

 երկիր, ապա առաջարկել, թե ինչպես դադարեցնել ռազմական գործողությունները։ Այս մասին գրում է ТАСС-ը։

 

«Եկեք Ուկրաինա ...: Դրանից հետո Դուք մեզ կպատմեք, թե ինչպես ավարտենք այս պատերազմը, ով է այն սկսել և երբ մենք կարող ենք ավարտել այն», - մեջբերում է ուկրաինական Liga.net-ը The New York Times թերթի կազմակերպած գրքի ֆորումի ժամանակ Զելենսկու արած խոսքերը։

 

Նշվում է, որ դրանից հետո Զելենսկու հետ տեսահոլովակը ընդհատվել է։

Քաղաքականություն