Անվտանգության առաքելություններ կուղարկենք Ուկրաինայի բոլոր ատոմակայաններ. Գրոսի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին Փարիզում հանդիպում է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ: Կողմերը քննարկվել են Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում անվտանգության գոտու կազմակերպման և գործակալության նոր առաքելությունների հարցերը։ Գրոսին այս մասին գրել է Twitter-ի իր էջում: 

 

«Մենք պայմանավորվեցինք ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության առաքելություններ ուղարկել Ուկրաինայի բոլոր ատոմակայաններ: Զապորոժիեի ԱԷԿ-ում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ աշխատանքը շարունակվում Է», - գրել է Գրոսին: 

 

Քաղաքականություն