Իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչնե՞րը. Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ մեսիջ է ուղարկում. Մարուքյանը` Շառլ Միշելին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ում արձագանքել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրառմանը, որում վերջինս հայտնում էր, որ ԵՄ-ն կաջակցի Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ երկրի նախագահ Զելենսկիին պետք կլինի:

 

«Իսկ Լեռնային Ղարաբաղի բնակիչները. Կկանգնե՞ք նրանց կողքին։ Այժմ նրանք պատժվում են իրենց ժողովրդավարական ընտրության համար, Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ 120 000 մարդու մատակարարման միակ խողովակը, որոնցից 30 000-ը երեխաներ են։ Ադրբեջանը էթնիկ զտումների հստակ մեսիջ է ուղարկում»,- գրել է Մարուքյանը:

 

Քաղաքականություն