Բեգլարյանն ասաց, թե ինչ են ակնկալում Հայաստանի իշխանություններից

«Այս նաստացույցը և անհնազանդության բողոքի ակցիաները իմ լիազորությունների հետ որևէ կապ չունեն։ Ես արձակուրդի դիմում եմ գրել և արձակուրդում եմ գտնվում։ Ըստ կարիքի՝ պատրաստ եմ նաև աշխատանքից դուրս գալ, որովհետև սա ինձ համար սկզբունքային, ազգային, պետական և անձնական խնդիր է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԱԿ-ի գրասենյակի մոտ նստացույց իրականացնող Արցախի պետական ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

 

Նա նշեց, որ հիմա միայն այսպես կարող է պայքարել իր ժողովրդի համար։

 

«ՀՀ իշխանություններից և ընդդիմությունից անկալում եմ գործուն քայլեր։ Եթե նրանցից որևէ մեկը չի կարող կամ ի վիճակի չէ, կամ չի ցանկանում աջակցել Արցախին, ապա պարտավոր է չվնասել»,-ասաց Բեգլարյանը։

Հիշեցնենք, Արտակ Բեգլարյանն այսօր անժամկետ նստացույց էր հայտարարել Երևանում։

Քաղաքականություն