Մենք Ադրբեջանին կոչ ենք անում վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը. ԱՄՆ Պետդեպ

Լաչինի միջանցքով երթեւեկության դադարեցումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և վնասում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, գրում է ՏԱՍՍ-ը։

 

«Մենք հստակ հայտարարել ենք, որ Լաչինի միջանցքի փակումը ծանր մարդասիրական հետևանքներ ունի և հետաձգում է խաղաղության գործընթացը»,- ասել է Փրայսը` շարունակելով,- «Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»:

 

 «Էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի ցանկացած դադարեցում, և մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքի դադարեցման մասին հաղորդագրություններ, կարող է խորացնել հումանիտար ճգնաժամը, հատկապես՝ ձմռան ամիսներին: Անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը վնաս պատճառելը»,- նշել է նա։

Քաղաքականություն