Ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Հարավային Կովկասում կարող է վտանգավոր լինել. ՌԴ-ում Իրանի դեսպան

 Ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Հարավային Կովկասում կարող է վտանգավոր լինել: Այս մասին հայտարարել է  Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: Նա նաև հավելել է, որ Իրանը հանդես է գալիս տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության օգտին:

 

Դիվանագետը նշել է «3+3» ձևաչափի կարևորությունը և Իրանի ակտիվ դերակատարությունն այս հարթակում, որն ուղղված է փոխգործակցությանն ու բանակցություններին։

 

Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գերատեսչությունը վերջին շրջանում հաճախ է հանդես գալիս նման հայտարարություններով: Ադրբեջանից էլ մեղադրում են Իրանին հայամետ քաղաքականություն վարելու մեջ:

Քաղաքականություն