Մանրամասներ` Ադրբեջանի տարածքում տագնապի ազդանշան միացրած Երևանից Մոսկվա մեկնող ինքնաթիռի վերաբերյալ

Hawker 800A մասնավոր ինքնաթիռը, որը երեկ՝ դեկտեմբերի 18–ին, Երեւան-Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց տագնապի ազդանշան է տվել, տեխնիկական խնդրի պատճառով վայրէջք է կատարել Մախաչկալայում։ Այս մասին հայտնում է Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։

 

«Դա մասնավոր փոքր ինքնաթիռ էր, որը Հայաստանի օդային սահմանը հատել է, ապա Ադրբեջանի օդային սահմանում բորտի հրամանատարը հայտնել է, որ տեխնիկական խնդիր կա եւ որոշել է վայրէջք կատարել Մախաչկալայում։ Ինքնաթիռում 3 անձ է եղել, արտառոց բան չի եղել»,– փոխանցեցին Քաղավիացիայի կոմիտեից։

 

Hawker 800A ինքնաթիռը Երեւան-Մոսկվա թռիչքից մի քանի րոպե անց տագնապի ազդանշան է տվել

Քաղաքականություն