Լավրովն ու Բայրամովը կհանդիպեն առանց Միրզոյանի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վաղը Մոսկվայում կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Ս.Վ.Լավրովի և Դ.Ա.Բայրամովի միջև»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

 

Այսօր ավելի վաղ հաղորդվել էր՝ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: 

Քաղաքականություն

Պատահարներ