«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է». Հունանյան

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը թվիթերյան իր էջում գրել է.

 

«Ադրբեջանի գործողությունների համակարգված բնույթը, այդ թվում` քաղաքացիական բնակչությանն ու կարևոր ենթակառուցվածքներին ուղղված նախորդ միջադեպերը, ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը նախապես ծրագրված գործողություն է՝ խաղաղ բնակչությանը վնաս պատճառելու և Լեռնային Ղարաբաղում մեծ ծավալի հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով»,- գրել է Հունանյանը:

 

Հիշեցնենք՝ արդեն 12-րդ օրն է Լաչինի միջանցքը շարունակվում է փակ մնալ ադրբեջանցիների կողմից:

Քաղաքականություն

Պատահարներ