Բայրամովը մեկնել է Մոսկվա` հանդիպելու Լավրովի հետ

 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։ Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հայտնել էինք, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարներ Լավրովի և Բայրամովի միջև։ 

 

Ավելի վաղ հաղորդվել էր՝ Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է:

Քաղաքականություն

Պատահարներ