Իրանը ընդլայնում է Ռուսաստան առաջադեմ զենքի մատակարարումը. Մոսադի ղեկավար

Մոսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան հինգշաբթի Երուսաղեմի նախագահական նստավայրում տեղի ունեցած մեծարման արարողության ժամանակ ասել է, որ Իրանը պատրաստվում է ընդլայնել Ռուսաստան առաջադեմ զենքի մատակարարումը։ Այս մասին գրում է Вести Израиль-ը:


Բարնեան նաև իր ելույթի առանձին հատվածը նվիրել է միջուկային ներուժը մեծացնելու Իրանի փորձերին. «Մենք տարբեր ուղիներով զգուշացնում ենք միջուկային ծրագրի և ուրանի հարստացման Իրանի մտադրությունների, ինչպես նաև իրանական ռեժիմի մտադրության մասին` կապված տարածաշրջանում Իսրայելին բարեկամ մահմեդական երկրների վրա հարձակումների ակտիվացման հետ:

 

Մենք Այաթոլլահի ռեժիմին թույլ չենք տա միջուկային զենք ունենալ. Ոչ միայն առաջիկա տարիներին, այլև երբեք: Սա իմ պարտավորությունն է, սա Մոսադի պարտավորությունն է»,- ասել է նա:

Իսրայելի հետախուզության ղեկավարը հավելել է, որ կազմակերպությունն աշխատում է դաշինքներ ստեղծել Մերձավոր Արևելքի երկրների և մահմեդական այլ պետությունների հետ, որոնց հետ Իսրայելը դեռևս չի պաշտոնականացրել հարաբերությունները։ Նրա խոսքով, դա արվում է, որպեսզի «մեծացնենք այն ուժը, որը թույլ կտա արդյունավետ և հզոր դիմակայել ընդհանուր մարտահրավերներին»։

Քաղաքականություն

Պատահարներ