Կոչ եմ անում Ղարաբաղի հայերի ճակատագիրը վերադարձնել բանակցությունների սեղան. ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան

 Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը հարկավոր է վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ, այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը։

 

«Որպես Երևանում ԱՄՆ նախկին դեսպան՝ ես այլևս չունեմ նշանակալի շփումներ Պետքարտուղարությունում կամ Սպիտակ տանը: Այնուամենայնիվ, ես իշխանություն ունեցող բոլոր անձանց, այդ թվում՝ ադրբեջանցի և թուրք պաշտոնյաներին, կոչ եմ անում անել հնարավոր ամեն բան Ղարաբաղի հայերի ճակատագիրը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար», - «Թվիթեր»-ում գրել է Էվանսը:

Քաղաքականություն

Պատահարներ