ԱՄՆ-ը Ադրբեջանին և Ռուսաստանին կոչ է արել անմիջապես բացել Լաչինի միջանցքը

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է մտահոգված մնալ, քանի որ Լաչինի միջանցքն արդեն երեք շաբաթից ավելի արգելափակված է` ստեղծելով ծանր հումանիտար իրավիճակ, հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:

 

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությանը այս ընթացքում կրիտիկական օգնություն ցուցաբերելու համար, սակայն կոչ ենք անում Ադրբեջանին և Ռուսաստանին անմիջապես վերականգնել մուտքը (Լաչինի միջանցքի)», - թվիթերյան իր էջում գրել է Մայքլ Քարփենթերը:

Քաղաքականություն