Ադրբեջանցի սատրապ Ալիևը որոշել է Հայաստանը վերանվանել «Արևմտյան Ադրբեջան». Le Point-ի անդրադարձը` Լաչինի միջանցքի շրջափակմանը

Ալիևը որոշել է թուրք սուլթան Էրդողանի աջակցությամբ ձեռքը դնել Հայաստանի վրա, և այս ամենը համընդհանուր անտարբերության ֆոնին. ադրբեջանցի զինվորները կանգնած են Լաչինի միջանցքի անցակետում: Այս մասին գրում է Le Point ֆրանսիական պարբերականը:

 

«Բռնապետներին կարելի է ճանաչել հենց միայն նրանով, որ նրանք համարձակվում են ամեն ինչ անել։ Միշել Օդիարի հայտնի բանաձևը ապուշների մասին վերաբերում է նաև բռնակալներին։ Մինչ Պուտինն անհաջող փորձում է ձեռնամուխ լինել նրան, ինչ նա շատ լրջորեն անվանում է Ուկրաինայի «ապազգայնացում», ադրբեջանցի սատրապ Ալիևը որոշել է Հայաստանը վերանվանել «Արևմտյան Ադրբեջան»։


Ինչ վերաբերում է Հայաստանի մայրաքաղաքին, ապա, ըստ նրա, այն «ադրբեջանական քաղաք է»։ Անհնար է նրա մտադրություններն ավելի պարզ նկարագրել, քան դա անում է հենց ինքը»,-գրում է ֆրանսիական լրատվականը:

Քաղաքականություն