Սերբիայի նախագահն ասել է` ինչ է սպասվում երկրին, եթե աջակցեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

Արևմուտքը Սերբիայի իշխանություններից կպահանջի պայմանագիր ստորագրել Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հետ, հենց որ Բելգրադը աջակցի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ 

 

Սերբական պետության ղեկավարը կիրակի TV Pink-ի եթերում հիշեցրել է, որ պաշտոնական Բելգրադը շուրջ 100 օր դիմակայում է արտաքին ճնշմանը և հրաժարվում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, մինչդեռ նա հրաժարվեց որևէ բան խոստանալ այս հարցում ապագայում։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:


Սերբիայի նախագահը նշել է, որ խոսքը կարող է վերաբերել Պրիշտինային ՄԱԿ-ին անդամակցելուն առանց Բելգրադի կողմից ինքնահռչակ հանրապետության անկախությունը պաշտոնապես ճանաչելու:

Քաղաքականություն