«Թուրքիան ուզում է այն, ինչ մենք չենք կարող կամ չենք ուզում տալ». Շվեդիայի վարչապետ

Թուրքիայի իշխանությունները պայմաններ են առաջադրում, որոնք անհնար են Շվեդիայի` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, հայտարարել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ ելույթ ունենալով «Ժողովուրդ և պաշտպանություն» համաժողովում։

 

«Թուրքիան հաստատում է, որ մենք կատարել ենք այն, ինչ խոստացել ենք, բայց նաև ասում է, որ ուզում է այն, ինչ մենք չենք կարող կամ չենք ուզում տալ»,- Քրիստերսսոնի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

 

Հիշեցնենք` Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին, 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Մինչ օրս Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը ՆԱՏՕ-ին չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը` դրանք Հունգարիան և Թուրքիան են:

Քաղաքականություն