Էրդողանը մեղադրել է զենք վաճառողներին ուկրաինական ճգնաժամի պատճառով հարստանալու մեջ

Թուրքիան միակ երկիրն է, որը համաշխարհային հանրության անգործության և ուկրաինական ճգնաժամի պատճառով զենք վաճառողների հարստացման պայմաններում միաժամանակ բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ խաղաղ լուծում գտնելու համար։ Այս մասին Անթալիայում կայացած հանդիպմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ ТАСС-ի հաղորդմամբ Էրդողանի այս հայտարարությունները կիրակի օրը մեջբերել է TRT 1-ը։
 

«Միջազգային հանրությունը որևէ քայլ ձեռնարկե՞լ է հակամարտությունը լուծելու համար: Բոլորն օգնում են զենք վաճառողներին: Մենք մտածում ենք, թե ինչպես ապահովել խաղաղությունը, ուստի միաժամանակ զրուցում ենք Պուտինի և Զելենսկու հետ: Մենք անկեղծորեն շարունակում ենք ջանքեր գործադրել այս ճանապարհին»,- ասել է Էրդողանը։

 

Հիշեցնենք, որ 2022 թվականի փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին:

Քաղաքականություն