ԼՈՒՍԱՆԿԱՐ. Ռոզա Լինը աճուրդի է հանել իր բաճկոնը, որի վրա ահա` ինչ է գրված

«Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած երգչուհի Ռոզա Լինը աճուրդի է հանում իր բաճկոնը, որի վրա գրված է «Դադարեցրեք շրջափակումը» (STOP THE BLOCKADE): Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում:

 

«Ես իմ #STOPTHEBLOCKADE բաճկոնը նվիրաբերում եմ ՀԲԸՄ-ի՝ շաբաթ օրվա դրամահավաքին և աճուրդին: Բաճկոնի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի ՀԲԸՄ Արաբկիրի մանկական կենտրոնին»,-գրել է երգչուհին:

 

Ռոզա Լինը համերգին ելույթ էր ունեցել «Դադարեցրեք շրջափակումը», «Արցախ» գրություններով և Հայաստանի դրոշով:

 

 

 

 

Քաղաքականություն