Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ ծանր հանցագործություն կատարած 29-ամյա տղամարդը հայտնաբերվել է

Ոստիկանության քրեական գլխավոր վարչության աշխատակիցների կողմից երեկ իրականացվել է հատուկ օպերացիա, որի արդյունքում էլ քրեական հետախույզները Երևան քաղաքի Արգիշտի փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և ձերբակալել են առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող 29-ամյա Գ․ Ավետիսյանին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ինչպես հաղորդում է լրատվականը, 2019թ օգոստոսի 25-ին վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում` «Դոն Կիխոտ» ռեստորանի մոտ: Հետախուզվողը  կրակոցներ էր արձակել և  և հրազենային վիրավորում հասցրել 2 մարդու, որոնցից մեկը գիտակցության չգալով մահացել էր: 



 

Քաղաքականություն