Երկրաշարժի զոհերի թվում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր

Ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, գրում է, որ երկրաշարժի հետևանքով զոհվել է Թուրքիայի խորհրդարանի իշխող ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Յակուպ Տաշան։ 

 

Նշվում է, որ նրա մարմինն այսօր է հանվել փլատակների տակից։

 

Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3549-ի, այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Եվս 22 168 մարդ վիրավոր է: 

Քաղաքականություն

Պատահարներ