Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4544-ի

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4544-ի, վիրավորվել է 26725-ը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի իշխանություններին:

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հայաստանն աջակցում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացմանը: Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:
 

Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը:

Քաղաքականություն

Պատահարներ