Թուրքիայում հզոր երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 5,4 հազարը. կա ավելի քան 30 հազար տուժած

Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը, վերջին տվյալներով, գերազանցել է հինգ հազարը։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան, գրում է Life.ru-ն:
 

«Այս պահին ունենք 5434 զոհ, 31777 վիրավոր»,- ասել է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավարը։

 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի գիշերը Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Նրա էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփ քաղաքից 26 կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ապրում է ավելի քան մեկ միլիոն մարդ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են հարեւան Սիրիայում և մի շարք այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում մինչեւ փետրվարի 12-ը համազգային սուգ է հայտարարել։

Քաղաքականություն

Պատահարներ