Չինաստանը ավելի քան 4 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Սիրիային

Չինաստանը 30 միլիոն յուան ​​(մոտ 4,4 միլիոն դոլար) մարդասիրական օգնություն կուղարկի Սիրիա՝ ավերիչ երկրաշարժի հետևանքների դեմ պայքարելու համար, չորեքշաբթի ճեպազրույցում ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաո Նինգը։ Փոխանցում է РИА Новости-ն

 

«Չինաստանի կառավարությունը Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին աջակցելու համար  որոշել է  30 միլիոն յուանի (մոտ 4,4 միլիոն դոլար) մարդասիրական օգնություն տրամադրել»,- ասել է նա։ 

Քաղաքականություն

Պատահարներ