ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 34 ժամ անց փլատակներից 2 ամսական երեխայի են դուրս բերել

Համացանցում շարունակվում են տեսանյութեր տարածվել, որոնցում երևում է, թե ինչ աշխատանքներ են տարվում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ 

 

Տեսանյութերից մեկում երևում է, որ փրկարարները 34 ժամ անց Թուրքիայի Քահրամանմարաս քաղաքի տակից դուրս են բերել 2 ամսական երեխայի։ 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի զոհ է դարձել ավելի քան 7,7 հազար մարդ։ 
 

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը տեղեկացրել էր, որ Հայաստանից փրկարարական խումբն արդեն ժամանել է Թուրքիա։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ