ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դուք սպանել եք մեկին, ով չէր մահացել»․ Թուրքիայում «կտրում» են դժգոհող մարդկանց ձայները

Թուրքիայում մեծ արձագանք են գտել Haberturk եւ NTV հեռուստաընկերությունների  ուղիղ եթերների ժամանակ երկրաշարժից տուժածների բողոքների ժամանակ ձայները անջատելը կամ եթերից լրիվ դուրս գալը։

 

Օրինակ Haberturk հեռուստաընկերության լրագրողը դեպքի վայրում հարցազրույց է անում տուժվածների մեկի հետ, երբ տուժվածը սկսում է խոսել, որ անտերության են մատված եւ ոչ մեկ չի եկել օգնության, ուղիղ եթերում ձայնը անջատում են։

Մեկ այլ դրվագում NTV–ի լրագրողը ուղիղ եթերում ռեպորտաժ է անում, սակայն կողքից տուծվածները կրկին բողոքում են, որ իրենց թողել են բախտի քմահաճույքին, այդ ժամանակ օպերատորն արագ անջատում է ուղիղ եթերը։

 

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան թուրքական «Artı Gerçek» կայքի փոխանցմամբ՝ Մարաշ քաղաքի Շեքերդերե շրջանում որոնողափրկարարական աշխատանքները դեռ չէին սկսվել։ Ընտանիքները, որոնց հարազատները մնացել են փլատակների տակ արգելափակում են տարածքով անցնող որոնողափրկարարական մեքենաների ճանապարհը՝ ասելով. «Դուք սպանել եք մեկին, ով չէր մահացել»:

 

 

Քաղաքականություն

Պատահարներ