Հազարավոր սիրիացիներ ցանկություն են հայտնել որդեգրել փլատակներում լույս աշխարհ եկած նորածնին

 

Սիրիացի աղջիկը, որին մայրը լույս աշխարհ է բերել օրերս տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով առաջացած փլատակներում գտնվելու ժամանակ, արդեն անուն ունի:Ինչպես գրում է Daily Mail-ը, նրան անվանակոչել են Այա, ինչն արաբերեն նշանակում է «հրաշք». պարբերականը նկատում է, որ սա հարմար անուն է նորածնի համար, որը լույս աշխարհ է եկել նման դաժան պայմաններում և, ի տարբերություն մորը, հաջողացրել է ողջ մնալ: 

 

Հիշեցնենք՝ Այան մեկն է այն մեծ թվով որբերից, որոնք  ողջ են մնացել երկուշաբթի տեղի ունեցած 7,8 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Շատ դեպքերում որբ երեխաներին վերցնում են հազարատները, պատմել են բժիշկներն ու փորձագետները։ Բայց շատ դեպքերում ողջ մնացած հարազատները ստիպված են գործ ունենալ նաև երկրաշարժի հետևանքով առաջացած խնդիրների հետ:

 

Նորածին Այայի դեպքում հիվանդանոցից դուրս գրվելուց հետո նրան կվերցնի հոր հորեղբայրը, սակայն հազարավոր մարդիկ առաջարկել են որդեգրել աղջկան Աթիահը:Առայժմ տղամարդու կինը սեփական երեխայի հետ մեկտեղ կրծքով կերակրում է Այային:

Քաղաքականություն

Պատահարներ