Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել. ԶԼՄ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին մեղադրանք է ներկայացվել: Տեղեկությունն Armenia Today-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ 

Հիշեցնենք, որ Չարչյանը պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվեց փետրվարի 9-ին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա։ Ըստ իրավապահների՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը 2017-ին ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ, Հաց բերող անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն է տվել:

Քաղաքականություն

Պատահարներ