ԵՄ-ում դժգոհ են Ուկրաինայից՝ Եվրամիություն արագ մուտք գործելու ակնկալիքների պատճառով

ԵՄ մի շարք երկրներ դժգոհ են Ուկրաինայից՝ ԵՄ վաղաժամ մուտքի ակնկալիքների պատճառով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը, փոխանցում է Gazeta.ru-ն։ 

 

«Եվ թեև ԵՄ առաջնորդները ձեռնպահ են մնացել ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումների մասին հրապարակայնորեն մեկնաբանելուց, որոշ կառավարություններ մասնավոր կերպով քննադատել են ուկրաինացի քաղաքական գործիչներին գործընթացի արագ ավարտ ակնկալելու համար, իսկ ԵՄ առաջնորդներին՝ այդ հույսերը խրախուսելու համար», - ասվում է նյութում։ 

 

Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հրապարակմանը տված հարցազրույցում նշել է, որ եվրոպացիները պետք է խուսափեն «բացասական ուղերձներից» երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների վերաբերյալ։ Նրա խոսքով, ԵՄ որոշ դիվանագետներ անիրատեսական ակնկալիքներ են հայտնում անդամակցության գործընթացի արագության վերաբերյալ։ Ավելի վաղ Ստեֆանիշինան Financial Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները կսկսվեն 2023 թվականին, քանի որ Կիևը բավականին արագ է ընթանում բարեփոխումների ճանապարհով։

Քաղաքականություն

Պատահարներ