Եթե ​​մենք առևտուր ենք անում Ալիևի հետ, ապա միջազգային իրավունքը կեղծիք է. ֆրանսիացի պատգամավոր

Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի պատգամավոր Պատրիկ Քարամը, ելույթ ունենալով Ֆրանսիայի ասորա-քաղկեդոնական ասոցիացիայի ժողովում, խոսել է ի պաշտպանություն Մերձավոր Արեւելքի քրիստոնյա ժողովուրդների՝ հայտարարել է. 

 

«Եթե Էրդողանը մարդկության դեմ հանցագործ չհամարվի, ով աջակցում  է Իրաքի և Լևանտի իսլամական պետություններին, այս ամենը սպառնալիք է Եվրոպային` մեզ մոտ ուղարկելով միգրանտներ և ահաբեկիչներ: Եթե մենք առևտուր ենք անում հանցագործ Ալիևի հետ, ով սպանում է հայերին, ապա միջազգային իրավունքը կեղծիք է»։

 

Քարամի կարծիքով՝ Արեւմուտքը իր քաղաքակրթության համար պարտական ​​է այս քրիստոնյաներին:

 

«Մեր սերնդի համար ողբերգություն կլինի տեսնել Արևելքի վերջին քրիստոնյաների անհետացումը»,- հավելել է քաղաքական գործիչը:

Քաղաքականություն

Պատահարներ