Հանդիպել են Միրզոյանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը․ հայտնի է՝ ինչ են քննարկել

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

 

«Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին»,– ասված է հաղորդագրությունում։

 

Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերի մասին:

Քաղաքականություն

Պատահարներ