Հայաստանը պատրաստում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը. Սարգիս Խանդանյան

Հայաստանը պատրաստում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը, այս մասին այսօր խոսել է ՔՊ պատգամավոր  Սարգիս Խանդանյանը։  Վերջերս, նշել է պատգամավորը, առաջարկություններ են ստացվել ադրբեջանական կողմից։ 

 

«Ներկայում այդ առաջարկությունների ուղղությամբ աշխատանքներ են տարվում... Երբ մեր առաջարկները պատրաստ լինեն՝ դրանք կուղարկվեն ադրբեջանական կողմին»,- ասել է Խանդանյանը։

 

Նա, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, ասաց, որ ցանկության դեպքում հնարավոր է սահմանը բացել: 

 

 «Ցանկության դեպքում հնարավոր է հայ-թուրքական սահմանը բացել, շահագործել ճանապարհները և հուսանք, որ Թուրքիայի կառավարությունը ավելի կհակվի այս գործընթացին, և մենք ավելի արագ արդյունքներ կտեսնենք»,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ «Կան որոշակի խնդիրներ Մարգարայի կամրջի ամրացման, վերանորոգման հետ կապված։ Լավ լուրն այն է, որ տեսանք՝ անցանելի է կամուրջը և եթե որոշում կայացվի սահմանը բացելու կամ 3-րդ երկրի քաղաքացիների համար սահմանը բացելու, ապա շատ մեծ ժամանակ չի պահանջվի, որպեսզի այն լիակատար անցանելի լինի»,-ավելացրեց Խանդանյանը։

Քաղաքականություն

Պատահարներ