Մի երևույթ կա Երևանում թափառող, այդ լկտիության դեմն առնելու ձևը, մենք էլ չենք կարողանում գտնել. Կամո Արեյան

Երևանի քաղաքապետարանում այսօր` փետրվարի 13-ին,  տեղի ունեցած գործակարգավարական նիստին անդրադարձ է կատարվել Երևանում ճանապարհների մերկասառույցի խնդրին: Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը հայտնեց, որ բազմաթիվ ահազանգեր են ստացվել: 

 

«Չէի միջամտի, եթե չլիներ մերկասառույցի վերաբերյալ 15 տարօրինակ ահազանգերը, քաղաքում ձյուն չի տեղացել, բոլոր ճանապարհները մշակված են եղել, հավատում եմ, որ այդպիսի ահազանգեր կարող են լինել, որովհետև տարիներ շարունակ մի երևույթ կա Երևանում թափառող,  և այդ լկտիության դեմն առնելու ձևը մենք էլ չենք կարողանում  գտնել, բոլոր ավտոլվացման կետերը, կենդանի ձուկ վաճառող բոլոր խանութները, կենդանի ձուկ տեղափոխող ջրով մեքենաները, առևտրի բոլոր օբյեկտները և հատկապես մոյկաները  ցերեկվա ժամին ջուրը բաց են թողնում  փողոց,  և գիշերվա բավական ցածր ջերմաստիճանի պայմանում` առաջանում է մերկասառույց»,-ասաց Կամո Արեյանը։

 

Մանրամասները` տեսանյութում

Քաղաքականություն

Պատահարներ