«Նա ծեր մարդ է, այնտեղ ինչ-որ մեկն ասել է նրան՝ ասա դա»․ Կադիրովը՝ Հռոմի պապի մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ չի վիրավորվել Հռոմի պապ Ֆրանցիսկոսից չեչենների դաժանության մասին նրա հայտարարությունից հետո՝ նշելով, որ ինքը «չափազանց ծեր մարդ է»։ Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

«Նա մեծ է, կարելի է ասել, ծեր մարդ է, այնտեղ ինչ-որ մեկն ասել է նրան՝ ասա դա։ Նա, տեսնում ենք, անկախ մարդ չէ։ Որովհետև այն, ինչ նա թույլ է տալիս այսօր, ոչ մի տեղ կրոնի մեջ ընդունված չէ, նա դեմ է գնում կրոնին: Եթե ​​նա դեմ է գնում կրոնին, ապա ի՞նչպես կարելի է քննարկել այն, եթե նա նման բաներ է ասում մեր մասին»,-ասել է Կադիրովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում։


Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ «ռազմիկները ամենաբարի մարդիկ են, քանի որ նրանք իրենց զոհաբերում են հանուն ուրիշների»։ 

 

«Ուղղակի նա սա չի հասկանում, նա ամբողջ կյանքում ինչ-որ մի վանքում է ապրում կամ չգիտեմ՝ ինչ-որ տեղ է ապրել, և թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ է կյանքը, ինչ են. կյանքի արժեքները, իմ կարծիքով, նա մոռացել է, հետևաբար, ես չեմ նեղանում նրանից, նա չափազանց ծեր է, որպեսզի վիրավորվեմ»,- ասել է Կադիրովը։

Քաղաքականություն

Պատահարներ