Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ 

 

«Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»,- Twitter-ում գրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի կոչին։ Խոսնակն առաջ տանելով պաշտոնական Ադրբեջանի սուտը, նշել է, թե Ադրբեջանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ճանապարհին անարգել երթևեկությունն ապահովելու համար։ 

 

«Թափանցիկության և անվտանգության համար անհրաժեշտ է սահմանային անցակետ ստեղծել»,- նշել է Հաջիզադեն՝ ի ցույց դնելով Ադրբեջանի իրական նպատակները։ 

 

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինն կրկնել էր Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։

Քաղաքականություն

Պատահարներ