Բորելը խոստովանել է` ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունները գրեթե սպառվել են

 Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու` Եվրամիության հնարավորությունները գրեթե սպառվել են։ Այս մասին ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը


«Պատժամիջոցների հարցում անելիքներ շատ չեն մնացել»,- Euractiv-ին տված հարցազրույցում ասել է Բորելը։ 
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, «տարօրինակ կլիներ», եթե Ուկրաինայում իրավիճակի սրումից մեկ տարի անց «բազմաթիվ տարբերակներ մնային»։ 
«Մենք մոտենում ենք սանդուղքի վերջին աստիճաններին»,- ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։ 


Նա համարում է, որ ԵՄ-ն այժմ պետք է կենտրոնանա Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցության ավելացման վրա։ 
Եվրամիությունն անցյալ տարվա փետրվարից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասը փաթեթ է կիրառել։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ երկիրը հաղթահարելու է Արևմուտքի գործադրած պատժամիջոցների ճնշումը և շարունակում է դա անել մինչ օրս։ 
 

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Քաղաքականություն

Պատահարներ