Էրդողանն անդրդվելի է. վավերացվեց մայիսի 14-ին ընտրություններ անցկացնելու որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնապես վավերացրեց նախագահական և խորհրդարանական ընտրությունները հունիսի 18-ի փոխարեն մեկ ամիս շուտ՝ մայիսի 14-ին անցկացնելու որոշումը:

 

«Մեր ժողովուրդը մայիսի 14-ին կընտրի իր նախագահին և խորհրդարանը»,- հայտարարել է Էրդողանը հրամանագիրը ստորագրելուց հետո:

 

Նախօրեին ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը նախագահության թեկնածու է առաջադրել Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին:

 

Ենթադրվում է, որ պայքարը շատ լարված և անկանխատեսելի կլինի, քանի որ Էրդողանը և Քըլըչդարօղլուն գրեթե հավասար վարկանիշ ունեն:

Քաղաքականություն

Պատահարներ